Չինաստանում հայտարարել են կորոնավիրուսի նոր բռնկման մոտալուտ ավարտի մասին
Չինաստանի իշխանությունները Պեկինում վերահսկում են կորոնավիրուսի նոր բռնկումը: Ըստ «South China Morning Post»-ի, առաջիկայում ակնկալվում է, որ շուտով կվերջանա վարակի դադարեցումը, ասել է Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆենգ Զիջյանին:
Նա նշել է, որ վիրուսի տարածումը գրեթե վերացել է Սինֆադի մեծածախ շուկայի այցելուների շրջանում, որտեղ հայտնաբերվել էր կորոնավիրուսի բռնկում: Մասնագետի խոսքով՝ այս հիվանդությունն ունի վարակի ցածր մակարդակ: Զիջյանը շեշտել է, որ Պեկինի բռնկումը հայտնաբերվել է շատ վաղ, և կոշտ միջոցառումներով զսպել են վարակի տարածումը:
Վիրուսի նոր բռնկման հետ կապված Պեկինում զգալիորեն ավելացրել են COVID-19-ի թեստավորումների քանակը: Չինաստանի իշխանությունները պահում են իրավիճակը վերահսկողության տակ, բայց քաղաքացիներին նախազգուշացրել են վարակի վտանգի մասին:
Կարծիքներ