Պաղեստինամետ ակտիվիստները կրկին ընդհատել են Հարիսի նախընտրական ելույթը

Պաղեստինամետ ակտիվիստները կրկին ընդհատել են Հարիսի նախընտրական ելույթը

Պաղեստինամետ ցուցարարներն ընդհատել են փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի ելույթը Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում քարոզարշավի ժամանակ։

Ցուցարարները վանկարկել են «Ազատ Պաղեստին» կարգախոսը։ Հարրիսը բեմից դիմեց ակտիվիստներին. «Բանն այն է, որ մենք բոլորս միասին ենք այստեղ: Ես խոսում եմ արտասովոր թվով մարդկանց մասին, ովքեր այստեղ են, քանի որ սիրում են մեր երկիրը: Մենք այստեղ ենք պայքարելու մեր ժողովրդավարության համար, ինչը նշանակում է հարգել այն ձայները, որոնց ես հավատում եմ, լսում եմ»,- ասաց նա։

Հարրիսը նաև նշել է, որ ինքը աջակցում է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի շուտափույթ կնքմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում