Մադագասկարում «Բատսիրայի» ցիկլոնի պատճառով զոհվածների թիվը հասել է 33-ի

Մադագասկարում «Բատսիրայի» ցիկլոնի պատճառով զոհվածների թիվը հասել է 33-ի

Մադագասկարում «Բատսիրայի» արևադարձային ցիկլոնի պատճառով զոհվածների թիվը հասել է առնվազն 33-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին այդ մասին հաղորդել է Madagascar Tribune թերթը՝ վկայակոչելով Բնական աղետների հետևանքների դեմ պայքարի ազգային բյուրոն:

Բյուրոյի տվյալներով՝ առայժմ պարզվել է, որ ցիկլոնը 33 մարդու կյանք է խլել, ընդամենը տուժել է 70 355 մարդ: Սակայն հաշվարկը դեռ ավարտված չէ, տվյալներ են հավաքվել միայն Մադագասկարի հարավի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ առայժմ հաշվարկներում չներգրավված շրջաններից միայն մեկում՝ Իկյունգուում (երկրի արևմուտք), զոհվածների թիվը գնահատվում է 54, զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների:

Առավել տուժած վայրերում ավերածություններն ուղեկցվել են նաև տեղատարափ անձրևներով և հեղեղումներով, կատարվում է բնակչության տարհանում, կարիքավորներին անվճար պարեն են բաժանում: Ցիկլոնը Մադագասկարում մոլեգնել է լույս փետրվարի 6-ը: Խոշոր քաղաքները չեն տուժել, տարերքի հարվածը բաժին է ընկել հիմնականում երկրի արևելքին և հարավին՝ առավելապես գյուղական բնակչությամբ: Շատ շրջաններում ավերվել են բնակելի տներ, վնասվել են էլեկտրացանցերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում