Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Ռուսաստանի հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտում հրթիռակոծությունից ավերված ծննդատունը։ Այս մասին Կարապետյանը հայտնել է «ՌիաՆովոստիին»։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ադրբեջանական օդուժի կողմից թիրախավորել էր Ստեփանակերտի ծննդատունը։
«Ուզում եմ վստահեցնել Արցախի բնակիչներին, որ մենք անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն կկառուցենք։ Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Կարծիքներ