Զիմբաբվեի բնակիչը 16 կին և 151 երեխա ունի

Զիմբաբվեի բնակիչը 16 կին և 151 երեխա ունի

Զիմբաբվեում տեղի 66-ամյա բնակիչ Միշեկ Նյանդորոն ունի 16 կին և 151 երեխա: Ինչպես նա ասել է Metro թերթին տված հարցազրույցում, ինքը չի պատրաստվում բավարարվել եղածով, քանի որ միայն «Աստված իրավունք ունի որոշելու, թե քանի երեխա և կին էիրեն վիճակված ունենալ»:

Նյանդորոյի վերջին հարսանիքը տեղի է ունեցել 2015 թվականին: Եվս մեկ հարսանեկան տոնակատարություն նախատեսված է այս տարվա հունիսին:

Նշվում է, որ Միշեկի հիսուն երեխաներ դպրոցականներ են, վեցը ծառայում են երկրի ազգային բանակում, երկուսն իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են, 11-ը՝ տարբեր բնագավառների մասնագետներ, 13 դուստրերը և 23 որդիներն արդեն ստեղծել են իրենց սեփական ընտանիքները:

Բացի այդ, բազմաթիվ կանայք ունեցող տղամարդու որդիներից մեկը նույնպես ունի չորս կին:

Նյանդորոն բազմակնությունը համարում է իր սեփական նախագիծը, որն արդեն իսկ շահույթ է բերում: Երեխաները ուրախացնում են իրենց հորը թե հոգեպես, թե նյութապես:

«Կանանցից յուրաքանչյուրը ջանք չի խնայում եփելու ամենահամեղ կերակուրը, քանի որ, ըստ կանոնի, ես ուտում եմ միայն այն, ինչ ինձ դուր է գալիս, և դեն եմ նետում անհամ ուտեստները», – ասել է տղամարդը:

Այժմ Միշեկը սպասում է երկրում տնտեսական իրավիճակի կայունացմանը, որից հետո պատրաստվում է ավելացնել իր կանանց «աշխատակազմը» ևս երկու-երեք միավորով:

Ընտանիքը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ Մվուրվի լեռների հարևանությամբ 93 հա հողատարածքում: Կառավարությունը վերջերս այդ հողատարածքը հատկացրել է նրանց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում