Մեծ Բրիտանիայում Բորդեր Կոլի ցեղատեսակի հովվաշունը վաճառվել է ռեկորդային՝ 27,000 ֆունտ ստերլինգով
Ուելսում 27,000 ֆունտ ստերլինգով վաճառվել է Բորդեր Կոլի ցեղատեսակի շունը՝ Կիմ անունով:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, կենդանուն վաճառել են համաշխարհային ռեկորդային գնով, որը երբևէ վճարվել է հովվաշան համար: Վաճառքը կայացել է աճուրդի շրջանակներում, որը կազմակերպել էր Farmers Marts աճուրդի տունը:
Նշվում է, որ գնորդը Ստաֆորդշիր կոմսությունից է: Նրա վճարած գումարը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Հեննա անունով Բորդեր Կոլին վաճառվել էր 20 հազար ֆունտով: Դա նույնպես Ուելսում էր տեղի ունեցել:
Նշվում է, որ վաճառքի պահին Կիմին մի քանի օր էր մնացել մեկ տարեկան դառնալու համար:
Համեմատության համար նշվում է, որ Մեծ Բրիտանիայում այս ցեղատեսակի շների ձագերը, որոնք համարվում են ամենախելացիներից ողջ աշխարհում, սովորաբար, գնահատվում են 800-1000 ֆունտ:
Կարծիքներ