Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իր ընկերները։ Այդ մասին նա ասել է Դավոսում՝ Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում։
«Նրանք իմ ընկերներն են։ Խաղաղության խորհրդի յուրաքանչյուր անդամ իմ ընկերն է։ Սովորաբար լինում են մի քանիսը, որոնց չեմ սիրում, բայց այս անգամ՝ ոչ։ Ես իրականում սիրում եմ այս ամբողջ խումբը», — ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ցանկանում է, որպեսզի իր հիմնադրած Խաղաղության խորհուրդը գործի ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, միաժամանակ քննադատելով կազմակերպությանը՝ համաշխարհային սպասելիքները լիովին չարդարացնելու համար։


Կարծիքներ