Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. նախարար

Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. նախարար

Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում