«Միլան»-ն Իբրահիմովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ուդինեզե»-ին

«Միլան»-ն Իբրահիմովիչի գոլի շնորհիվ հաղթեց «Ուդինեզե»-ին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Միլան»-ն արտագնա խաղում մրցեց «Ուդինեզե»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը կարողացավ հաղթանակ կորզել խաղավարտին` շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գոլի շնորհիվ: «Միլան»-ը հաղթեց «Ուդինեզե»-ին 2:1 հաշվով:

Այս հաղթանակից հետո Միլան քաղաքի համանուն թիմն ունի 16 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում 12 միավորով «Ատալանտա»-ն է, իսկ եռյակը 11 միավորով եզրափակում է «Նապոլի»-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում