Հյուսիսային Կորեան դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` Փհենյանի հրթիռների արձակման հարցը քննարկելու համար

Հյուսիսային Կորեան դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` հոկտեմբերի 1 -ին կայացած հանդիպմանը Փհենյանի հրթիռների արձակման հարցը դիտարկելու համար:
Այդ մասին կիրակի օրը հաղորդել է Yonhap գործակալությունը` վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (CTAC):
Աղբյուրի փոխանցմամբ` Փհենյանը ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի գործողություններն անվանել է «երկակի ստանդարտների դրսեւորում»: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ հրթիռի արձակման նպատակը եղել է «ինքնապաշտպանությունը»:
Կարծիքներ