Գերմանիան կասեցրել է AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը
Գերմանիան որպես նախազգուշական միջոցառում դադարեցրել է COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Գերմանիայի Առողջապահության նախարարությունից։
«Գերմանիայի կառավարությունն այս քայլով հետևում է Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտի (Գերմանիայի բժշկական կարգավորող մարմնի) առաջարկություններին», – ասել են գերատեսչությունում։
Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը հայտնել է, որ հարկավոր է նոր հետազոտություններ կատարել դեղամիջոցի ընդուման հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ։
ԵՄ երկրներում և Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է խորը երակների թրոմբոզի 15 դեպք, ինչպես նաև թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի 22 դեպք այն մարդկանց շրջանում, ովքեր ստացել էին AstraZeneca-ի պատվաստանյութ։ Այս դեպքերից հետո եվրոպական 11 երկիր, ինչպես նաև Թաիլանդը ժամանակավորապես դադարեցրել էին պատվաստումները տվյալ ընկերության պատվաստանյութով։
Կարծիքներ