Թուրքիայի, Ուկրաինայի, Ռումինիայի և ԱՄՆ-ի նավերի մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել Սև ծովում

Թուրքիայի, Ուկրաինայի, Ռումինիայի և ԱՄՆ-ի նավերի մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել Սև ծովում

Ռումինիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի յոթ ռազմանավեր ուրբաթ օրը վարժանքներ են անցկացրել Սև ծովի ռումինական ափի մոտ գտնվող միջազգային ջրերում: Այս մասին հաղորդել է Ռումինիայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զորավարժություններին մասնակցել են ռումինական «Մերեշեշի» ֆրեգատը, Ամերիկյան Porter էսկադրային ականակիրը, Mount Whitney նավը և John Lenthall սուզանավը, թուրքական «Յավուզ» ֆրեգատը, ինչպես նաև ուկրաինական «Յուրի Օլեֆիրենկո» դեսանտային նավը և  «Սլավյանսկ» պարեկային մոտորանավը:

Զորավարժությունների նպատակը, ըստ ռումինական ռազմական գերատեսչության, Սև ծովում ՆԱՏՕ-ի հակազդման ունակությունն ամրապնդելն է ճգնաժամային իրավիճակներում դաշինքի ստանդարտ ընթացակարգերի կիրառման միջոցով և մասնակից երկրների ռազմածովային ուժերի միջև փոխգործակցության մակարդակը բարձրացնելը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում