Շվեյցարիան պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ

Շվեյցարիան պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ

Եվրամիությանը հաջորդելով՝ Շվեյցարիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ երկրի 14 բարձրաստիճան պաշտոնյանի նկատմամբ:

«Որոշում է կայացվել ֆինանսական պատժամիջոցներ ու Շվեյցարիա մուտքի եւ Շվեյցարիայով տրանզիտի արգելք սահմանել 15 մարդու, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ»,-ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ սահմանափակումներն ուժի մեջ են մտել 2020 թվականի դեկտեմբերի 11-ին: Ընդգծվում է, որ այդկերպ Շվեյցարիան միանում է որոշումներին, որոնք ընդունել է Եվրամիությունը նոյեմբերի 6-ին:

Անձինք, որոնց դեմ սահմանվել են պատժամիջոցները, «ենթադրվում է, որ պատասխանատվություն են կրում բռնության գործողությունների եւ ձերբակալումների համար, որոնք տեղի են ունեցել հանրապետությունում նախագահական ընտրություններից հետո», նշել են կառավարությունում:

Բացի Լուկաշենկոյից, ցանկում ընդգրկվել են նրա ավագ որդի Վիկտորն ու եւս 13 անձ՝ ներառյալ նախագահական վարչակազմի ղեկավար Իգոր Սերգիենկոն, ԱԱԾ ղեկավար Իվան Տերտելը, նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, «Ալֆա» խմբի հրամանատար Սերգեյ Զուբկովը, Սահմանադրական դատարանի նախագահ Պյոտր Միլկաշեւիչը, մի քանի ուշայիններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում