Հունաստանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երեքշաբթի Հունաստանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լեֆկադա քաղաքից 29 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 8,6 հազար մարդ։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
Կարծիքներ