Չինաստանը խոստացել է չտրամադրել Ռուսաստանին ռազմական օգնություն. Բորել
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Բորելը պնդում է, որ Չինաստանը ԵՄ-ին խոստացել է չտրամադրել Ռուսաստանին ռազմական օգնություն: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:
«Չինաստանը հավաստիացրել է, որ մտադիր չէ ռազմական օգնություն տրամադրել Ռուսաստանին և օգնել շրջանցել պատժամիջոցները»,- ասել է Բորելը իսպանական CORE ռադիոկայանի եթերում:
Նա ընդգծել է նաև, որ Պեկինը կարող է օգնել Ռուսաստանին առանց ԵՄ-ի իմացության։
Բորելը բացառել է այս փուլում Ռուսաստանի Դաշնությանը աջակցելու համար Չինաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հավանականությունը:
Կարծիքներ