Կոնսերվատորիայի ուսանողները հաղթանակով են վերադարձել միջազգային մրցույթից

Կոնսերվատորիայի ուսանողները հաղթանակով են վերադարձել միջազգային մրցույթից

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները մասնակցել են Մոսկվայում կայացած Խոսե Կարերաս Գրան պրի դասական վոկալի միջազգային երկրորդ մրցույթին: Նրանք զբաղեցրել են մրցանակային տեղեր:

Այս մասին հայտնում է ԵՊԿ-ն:

«Մրցույթի օտարերկրյա մասնակցի կողմից ռուս կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման համար» հատուկ մրցանակի և «Լավագույն սոպրանո» անվանակարգում երկորդ մրցանակի է արժանացել Լիլիթ Դավթյանը (դասախոս՝ Լ․ Մարկոսյան), իսկ «Լավագույն բարիտոն» անվանակարգում երրորդ մրցանակի է արժանացել Նավասարդ Հակոբյանը (պրոֆեսոր Ս․ Կոլոսարյանի մասնագիտական դասարան)։ ԵՊԿ շրջանավարտ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը «Լավագույն բաս» անվանակարգում նույնպես երրորդն է»,-ասվում է կոնսերվատորիայի տարածած հաղորդագրության տեքստում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում