Մահացել է Բելառուսի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոն
Մահացել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար, ԱՄՆ-ում երկրի դեսպան Օլեգ Կրավչենկոն, Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
«Օլեգ Իվանովիչ Կրավչենկոն այսօր հանկարծամահ է եղել»,- նշել են Բելառուսի ԱԳՆ-ում:
Ինչպես նշել են Բելառուսի դիվանագիտական գերատեսչությունում, Կրավչենկոն համակրանք, հեղինակություն և հարգանք էր վայելում ոչ միայն Բելառուսում, այլև արտասահմանյան գործընկերների շրջանում: Նա զգալի ներդրում է ունեցել բելառուսա-ամերիկյան և բելառուսա-եվրոպական հարաբերությունների զարգացման գործում։
Կրավչենկոն 1999 թվականին նշանակվել է Շվեդիայում Բելառուսի դեսպանատան խորհրդական, Բելառուսի ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2017-ի հունվարից: 2020 թվականի հուլիսի 20-ին Կրավչենկոն նշանակվել է ԱՄՆ-ում Բելառուսի դեսպան:
Դիվանագետի մահվան պատճառները դեռևս չեն նշվում:
Կարծիքներ