Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը նոր հարվածներ են հասցրել Եմենում հութիների թիրախներին
Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի Ալ-Հոդեյդա նահանգում «Անսար Ալլահ» ապստամբների շարժման հութիների թիրախներին: Այս մասին հայտնում է հութիների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ առնվազն երեք հարձակում է իրականացվել Ալ-Ջաբբան շրջանում՝ Ալ-Հոդեյդա քաղաքից արևմուտք, և ևս երեք հարձակում է գրանցվել Ալ-Սալիֆի ափամերձ շրջանի Ռաս Իսա նավահանգստի մերձակայքում։
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո Անսար Ալլահը հայտարարել է, որ հարձակումներ է իրականացնելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չի տա հարակից նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով և Բաբ ալ-Մանդեբի նեղուցով:
Կարծիքներ