Թուրքիայի արտգործնախարարը մահմեդական երկրներին կոչ է անում ճեղքել Գազայի շրջափակումը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու համար հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
«Մեզնից ակնկալվում է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Գազայի շրջափակումը պետք է կոտրվի, և դա պետք է արվի հիմա: Մենք բոլորս գիտենք, որ Իսրայելը մարդասիրական օգնությունն օգտագործում է որպես զենք այս պատերազմում»: ասել է նա Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտակարգ նիստում։ Նախարարի խոսքերը մեջբերում է CNN Turk-ը:
Կարծիքներ