Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել

Ապրիլի 14-ին մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում հայտնաբերել, զենք-զինամթերք կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «RETAY Baron HK cal» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 10 փամփուշտով:
31-ամյա տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:
Կարծիքներ