Ճապոնիայի արտգործնախարարը միջազգային կազմակերպությունների հետ քննարկել է Ուկրաինայից փախստականներին տրամադրվող օգնությունը

Ճապոնիայի արտգործնախարարը միջազգային կազմակերպությունների հետ քննարկել է Ուկրաինայից փախստականներին տրամադրվող օգնությունը

Ապրիլի 2-ին Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշին Լեհաստան կատարած այցի ընթացքում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ուկրաինացի փախստականներին օգնություն տրամադրելու հարցը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ։

«Նախարարը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների հետ», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Շաբաթ օրը Հայաշին բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նշել է, որ Ճապոնիայի իշխանությունները նպաստում են Ուկրաինայից ծանր իրավիճակում հայտնված փախստականների ընդունման գործընթացին։ Ճապոնացի նախարարն անձամբ զրուցել է նաև Լեհաստանում գտնվող ուկրաինացի փախստականների հետ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում