Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ոչնչացնել քիմիական զենքի պաշարները մինչև աշուն

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ոչնչացնել քիմիական զենքի պաշարները մինչև աշուն

Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստ է ժամանակին ամբողջությամբ ավարտել իր քիմիական զենքի վերացման գործընթացը՝ մինչև այս տարվա աշուն։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ուրբաթ օրը տարածած գրավոր հայտարարության մեջ՝ մայիսի 15-19-ը Հաագայում Քիմիական զենքի մասին կոնվենցիայի վերանայման նպատակով մասնակից պետությունների հինգերորդ համաժողովի նախօրեին։

«Միասնաբար աշխատելով մեր ընդհանուր նպատակին հասնելու համար՝ Միացյալ Նահանգները օրինակ է ծառայում: Մենք ուղու վրա ենք մինչև այս աշուն ավարտին հասցնելու մեր քիմիական զենքի պաշարների վերացման գործընթացը՝ զինաթափման կարևորագույն փուլ, որը համապատասխանում է թափանցիկության և հանրային անվտանգության ամենաբարձր չափանիշներին: »,- ասել է պետության ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում