Կառավարությունն Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներին կհատկացնի նպաստ

Կառավարությունն Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներին կհատկացնի նպաստ

Կառավարությունը վերաբաշխում կատարեց «2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այն բխում է 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվելու և 2021 թվականի մրցաշրջանը եզրափակելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև Հայաստանի հավաքական թիմերի  անդամ հանդիսացող մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին (մերսող) սպորտային նպաստ հատկացնելու անհրաժեշտությունից:

Ըստ այդմ, Կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակներով 114 մլն դրամ կհատկացվի:

«Oլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ինչպես նաև Հայաստանի հավաքական թիմերի  անդամ հանդիսացող մարզիկներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին (մերսող) սպորտային նպաստի հատկացումը  կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների  սոցիալական վիճակի բարելավմանը ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով  բարձր նվաճումների խթան»,- ասաց նախարարը: