Ճապոնիայի առափնյա պահպանություն. Հյուսիսային Կորեան արձակել է բալիստիկ հրթիռ
Հյուսիսային Կորեան հինգշաբթի առավոտյան ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։
Գործակալությունը տարածքի նավերին կոչ է անում հեռու մնալ դրանցից և զգոն լինել, եթե բեկորներ հայտնաբերվեն: Հարավային Կորեայի զինվորականները նույնպես հաստատում են ԿԺԴՀ-ում հրթիռի արձակման մասին տեղեկությունը։
Ճապոնիայի վարչապետի գրասենյակում ստեղծվել է արտակարգ իրավիճակների շտաբ՝ արձակման մասին տեղեկություններ հավաքելու համար։ Սա Հյուսիսային Կորեայի կողմից արդեն ութերորդ հրթիռային փորձարկումն է այս տարվա սկզբից։
Կարծիքներ