Հնդկաստանի լեռներում ձյան առատ տեղումների հետևանքով 11 մարդ է մահացել
17 զբոսաշրջիկից բաղկացած խումբը, ուղեկցորդների հետ միասին, անհետացել էր Ութարախանդ նահանգում՝ անցած երկուշաբթի ՝ հոկտեմբերի 18-ին:
Զբոսաշրջիկները անցնում էին Լամխագա լեռնանցքով։ Խմբի մի քանի անդամի հաջողվել է հասնել ապաստարան, որտեղ նրանք հայտնել են միջադեպի մասին։ Դրանից հետո սկսվել են որոնողական աշխատանքները։
Հոկտեմբերի 20-ին անհետ կորածների որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև հնդիկ զինվորականները։ Որոնումներն իրականացվել էին ուղղաթիռի օգնությամբ։ Հոկտեմբերի 23-ի առավոտյան խմբի երկու անդամի ողջ են գտնել, իսկ 11 անդամի՝ մահացած:
Եվս չորս մարդու որոնումները շարունակվում են:
Կարծիքներ