Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 23-ին, հանդես կգա ներքին ու արտաքին հարցերի շուրջ ուղերձով:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հաստատեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որում նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախում։ ԱՀ Խորհրդարանն այդ առթիվ գումարել է արտահերթ նիստ, և ընդունել հայտարարություն:
Կարծիքներ