Կառավարություն-համայնք կապը կուժեղացնի տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները. Խուդաթյան

Կառավարություն-համայնք կապը կուժեղացնի տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները. Խուդաթյան

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Տեղական ինքնակառավարման օրվա՝ ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրման 28 ամյակի առիթով: «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված ուղերձում ասվում է.

«Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի՛ աշխատակիցներ, համայնքների հարգելի՛ ղեկավարներ, հարգելի՛ ավագանիներ, համայնքային ծառայողներ,

շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա՝ ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրման 28 ամյակի առիթով։

Տոնական օրը լավ առիթ է ևս մեկ անգամ կարևորելու Տեղական ինքնակառավարման մարմինների դերը պետության կայացման և ուժեղացման գործում։ Դուք ոչ միայն իրականացնում եք համայնքային խնդիրների լուծման առաջնային գործառույթը, այլև ամրապնդում եք ժողովրդավարության հիմքերը մեր երկրում։

Տեղական ինքնակառավարման որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները նոր հնարավորություն են բացել համայնքների զարգացման համար, և այս առումով հիշատակելի է համայնքների միավորման և կառավարման ապակենտրոնացման բարեփոխումը, որի դրական արդյունքի ականատեսն ենք ամեն օր, հանրապետության յուրաքանչյուր համայնքում։

Վստահ եմ, որ կառավարություն֊համայնք կապը շարունակաբար կուժեղացնի տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները, կբարելավվի համայնքային ենթակառուցվածքների վիճակը, կփոխի համայնքների սոցիալ֊տնտեսական դիմագիծը։

Հարգելի՛ գործընկերներ, համայնքների հարգելի՛ բնակիչներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ տոնական օրվա առիթով։ Մաղթում եմ ձեզ ուժ և առողջություն համայնքների զարգացմանն ուղղված այս պատասխանատու գործում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում