Վերականգնումից հետո Դիլիջանում վերաբացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Վերականգնումից հետո Դիլիջանում վերաբացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը

Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմումտարած հաղթանակի 77-րդ ամյակի առթիվ Դիլիջանում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերաբացման արարողությունը: Այս մասին հայտնեցին IDeA հիմնադրամից։  Հուշահամալիրի տարածքում տեղադրված է նաև Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուրը:

Հուշահամալիրի վերականգնման և շրջակայքի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի կողմից՝ անհատ բարերարների,  կազմակերպությունների աջակցությամբ և  Դիլիջանի համայնքապետարանի  ու բնակիչների համատեղ ջանքերով։  Աշխատանքներին աջակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը:

Աշխատանքները մեկնարկել են երկու ամիս առաջ, որի ընթացքում ամբողջությամբ վերականգնվել են համալիրի  հուշարձանները, իրականացվել են հարակից տարածքների աղբահանության, կանաչապատման և լուսավորության աշխատանքներ։ 

Հուշահամալիրի վերաբացման արարողությանը ներկա էինտեղական իշխանությունների և համայնքային կազմակերպություններիներկայացուցիչներ, Դիլիջան համայնքի բնակիչներ։

««Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը և նրա հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նախաձեռնեցին հուշահամալիրի վերականգնումը, որպեսզի  դիլիջանցիները և քաղաքի հյուրերը կարողանան այս օրը մեր հերոսների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել բարեկարգված  հուշահամալիրում: Մենք կարծում ենք, որ հերոսների հիշատակի նկատմամբ  մեր հարգանքը դրսևորվում է նաև նրանց նվիրված հուշարձանների նկատմամբ մեր վերաբերմունքով ու հոգածությամբ։ Ժամանակին այս  համալիրն ու հարակից տարածքը դիլիջանցիների սիրված վայրերից են եղել,  և  հուսով ենք, բարեկարգումից հետո այն կշարունակի այդպիսին մնալնրանց համար»,- ասել է TUF  հիմնադրամի տնօրեն Մարիետա Մաթևոսյանը:

«Դիլիջանցիների համար շատ կարևոր է հուշարձանների պահպանումը.այստեղ մենք ունենք և՛Հայոց ցեղասպանության,և՛ Հայրենական պատերազմի,և՛ Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ։ Ողջունելի էTUF հիմնադրամի և անհատ բարերարների կողմից ցուցաբերած աջակցությունն ու նախաձեռնողականությունը հուշարձանների պահպանման և վերականգման գործում։ Դիլիջանի համայնքապետարանը միշտ պատրաստակամ է համագործակցության համար»,-նշել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Արարողությունից հետո  մասնակիցները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ  և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։ Միջոցառման ավարտին հյուրերը նաև ծառեր են  տնկել  հուշարձանի հարակից՝ նորաստեղծ«Հաղթողների ծառուղում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում