ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 22-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 387.21 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.76 դրամով և կազմել 419.23 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.01 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.87 դրամով և կազմել 502.33 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 302.52 դրամով և կազմել 34066.31 դրամ: Արծաթի գինն աճել է 23.39 դրամով և կազմել 423.27 դրամ:
Կարծիքներ