Թուրքիայի արդարադատոթյան նախարարը «դատապարտել» է Հայոց ցեղասպանություն բառակապակցությունն օգտագործողներին

Թուրքիայի արդարադատոթյան նախարարը «դատապարտել» է Հայոց ցեղասպանություն բառակապակցությունն օգտագործողներին

Թուրքիայի արդարադատոթյան նախարար Բեքիր Բոզդաղը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողական գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Գրառման մեջ վերջինս «դատապարտել» է Հայոց ցեղասպանություն բառակապակցության մասին բարձրաձայնողներին։

Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Բոզդաղը, հավատարիմ մնալով Թուրքիայի պաշտոնական թեզերին, իրենց նախնիների նկատմամբ զրպարտություն է որակել ցեղասպանության մեղադրանքները։

«Քննադատում ենք ցեղասպանության հետ կապված զրպարտություններ անողներին, բարձրաձայնողներին և դրանք կրկնողներին»,- գրել է թուրք նախարարը՝ ակնարկելով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցավակցական ու դատապարտող հայտարարություններ անող մի շարք երկրների պաշտոնյաներին ու հասարակական գործիչներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում