Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում
Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շուտով կկարգավորվեն և կզարգանան նախկին հունով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Մենք հույս ունենք, որ կշարունակենք զարգացնել մեր երկկողմ, բարեկամական հարաբերությունները», - ասել է Դարիչաշվիլին վրացի լրագրողներին Բեռլինում, որտեղ գտնվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում:
Նախարարը նաև հավելել է, որ Թբիլիսին իր պատասխանատվության շրջանակներում ամեն ինչ անում է եվրաինտեգրման ճանապարհին առաջընթաց գրանցելու համար:
Կարծիքներ