Ռիո դե Ժանեյրոյի քաղաքագլխին կալանավորել են կոռուպցիայի գործով
Բրազիլիայում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքագլուխ Մարսել Կրիվելլան դեկտեմբերի 22-ին կալանավորվել Է կոռուպցիայի գործով: Այդ մասին հայտնել Է Globo հեռուստաալիքը:
Հեռոստաալիքի տվյալներով՝ վաղ առավոտյան ոստիկանությունը հայտնվել Է Ռիո դե Ժանեյրոյի արեւմտյան մասում քաղաքապետի տանը՝ կալանագրով: Այդ նույն հետաքննության շրջանակում կալանքի տակ Է վերցվել եւս առնվազն երկու մարդ: Խոսքը վերաբերում Է ձեռնարկիչ Ռաֆայել Ալվեսին եւ նախկին քննիչ Ֆեռնանդու Մորայսին:
Նրանց բոլորին կասկածում են հանցավոր սխեմայի կազմակերպման մեջ, որը թույլ Էր տալիս միջոցներ յուրացնել քաղաքի գանձարանից եւ փող շորթել գործարարության ներկայացուցնչներից: Հետաքննության վարկածով՝ գործի Էպիզոդներից մեկի շրջանակում Ալվեսն, օգտվելով բարձրաստիճան մունիցիպալ պաշտոնյաների հետ իր կապերից, մասնավոր ընկերություններին խոստացել Է օգնություն քաղաքապետարանի հետ շահավետ պարտավորագրեր ստանալու հարցում:
Այդ ծառայությունների համար նա ձեռնարկիչներից վերցրել Է փողեր, որոնք այնուհետեւ, ենթադաբար, բաշխվել են հանցավոր սխեմայի բոլոր մասնակիցների միջեւ: Կրիվելլան քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում Է 2017 թվականի հունվարից: Նոյեմբերին նա տանուլ Է տվել մուինցիպալ ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ փորձել Է հասնել վերընտրման: Քաղաքագլխի մանդատը լրանում Է 2021 թվականի հունվարի 1-ին: Մինչեւ քաղաքական կարիերա սկսելը Կրիվելլան եղել Է ավետարանական պաստոր եւ կատարել Է կրոնական ժանրի երգեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ