Google-ը եւ Facebook-ը համաձայնել են միավորվել հնարավոր հակամենաշնորհային հետաքննության դեմ

Google-ը եւ Facebook-ը համաձայնել են միավորվել հնարավոր հակամենաշնորհային հետաքննության դեմ

Facebook Inc-ը եւ Google Alphabet Inc.-ը համաձայնել են «համագործակցել եւ օգնել միմյանց»` առցանց գովազդի ոլորտում համատեղ աշխատելու իրենց համաձայնության հետ կապված հետաքննության դեպքում, հաղորդում է Wall Street Journal-ը:

Պարբերականը ներկայացնում է անցյալ շաբաթ 10 նահանգների կողմից Google-ի դեմ դատավարության չմշակված տարբերակը: Նահանգները Google-ին մեղադրել են հակամենաշնորհային օրենքների խախտմամբ ապօրինի համագործակցության մեջ Facebook-ի հետ` արդեն գերիշխող առցանց գովազդային բիզնեսի զարգացման նպատակով: Հայցում նշվել է, որ Google-ը եւ Facebook-ը գիտեին, որ իրենց համաձայնությունը կարող է հակամենաշնորհային հետաքննության առիթ դառնալ եւ, քննարկում էին, թե ինչպես պայքարել դրա հետ:

Google-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հակամենաշնորհային սպառնալիքի հետ կապված նման համաձայնագրերը չափազանց տարածված են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում