Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 51-ամյա տրակտորիստը տրակտորով խոտ հավաքելու ժամանակ մոտ 100 մետր գլորվել է ձորը
Մայիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 14:25-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի մազածածկ հատվածի, ձախ նախաբազկի վերին երրորդականի, դրսային կողմնային պատռած վերքեր, գոտկային շրջանի քերծվածքներ, գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վարորդը Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Արտեմ Փատյանն է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Փատյանը նույն օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, վարելով Նորաշեն արագօգտագործների կոոպերատիվին պատկանող «MTZ 82» տրակտորը, Նորաշեն բնակավայրին պատկանող «Տկողնուտ» կոչվող հանդամասում խոտ հավաքելու ժամանակ գլորվել է ձորը, որի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Աղասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում
Կարծիքներ