Համավարակի ժամանակ աճել է քաղցկեղից մահացությունների թիվը. ԱՀԿ

Համավարակի ժամանակ աճել է քաղցկեղից մահացությունների թիվը. ԱՀԿ

Կորոնավիրուսային համավարակի ժամանակ քաղցկեղից մահացությունների հետ կապված իրավիճակն ավելի է վատացել: Քաղցկեղը տարեկան խլում է 2,2 միլիոն մարդու կյանք, «և համավարակի ընթացքում իրավիճակն ավելի է վատացել»: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Նույնիսկ համավարակից առաջ ես սկսեցի United Action Against Cancer (համատեղ գործողություն քաղցկեղի դեմ) հատուկ շարժումը, որովհետև ամեն տարի քաղցկեղից մահանում է 2,2 միլիոն մարդ, և համավարակի ժամանակ իրավիճակն էլ ավելի է սրվել», – ասել է Կլյուգեն Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում