Աֆրիկայում արևադարձային փոթորկի պատճառով ավելի քան 35 մարդ է զոհվել
Աֆրիկայի հարավ-արևելքում 37 մարդ է զոհվել «Անա» արևադարձային փոթորկի պատճառով։ Այս մասին հայտնում է Africanews-ը։
Նշվում է, որ հունվարի 22-ին փոթորիկը հարվածել էր Մադագասկարին։ Դրա հետևանքով առաջացած ջրհեղեղներն ու սողանքները հանգեցրել են 34 մարդու մահվան։ 65 հազար մարդ մնացել է անօթևան։ Երկուշաբթի՝ հունվարի 24-ին, բնության տարերքը հասել է Մոզամբիկի կենտրոնական շրջաններ։ Այնտեղ, Reuters-ի հաղորդմամբ, զոհվել է 2 մարդ, 66-ը՝ վնասվածքներ ստացել։ Լիովին ավերվել է 115 տուն, մասնակի՝ 546։ Մալավիում փոթորիկը ջրհեղեղ է առաջացրել և էլեկտրականությունից զրկել երկրի զգալի մասը։ Կա 1 զոհ, 30 վիրավոր։ Մարդիկ ապաստան են փնտրում եկեղեցիներում և դպրոցներում։
Փոթորիկը, որի ուժը գնալով թուլանում է, շարժվում է դեպի արևմուտք, օրվա ավարտին այն կհասնի Զիմբաբվե։
Կարծիքներ