TikTok-ի օգտագործման արգելքը նախատեսված է կանադացիների անվտանգության համար. Թրյուդո
Կանադայի կառավարության որոշումը՝ արգելել չինական TikTok սոցիալական ցանցի օգտագործումը պետական աշխատողներին տրված պաշտոնական բջջային սարքերում, կայացվել է կանադացիների անվտանգության շահերից ելնելով։ Այս մասին, երկուշաբթի օրը լրագրողներին ասել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Ավելի վաղ, The National Post-ը հայտնել էր, որ Կանադայի կառավարությունը մարտի 1-ից կարգելի չինական սոցիալական ցանցի օգտագործումը պաշտոնական բջջային սարքերում, որոնք տրվել են պետական աշխատողներին:
Կանադայի կառավարության տեղեկատվական անվտանգության փորձագետների կարծիքով՝ TikTok հավելվածում օգտագործվող տվյալների հավաքագրման մեթոդները կարող են օգտատերերին խոցելի դարձնել կիբերհարձակումների նկատմամբ։
Կարծիքներ