Ֆիլիպիններում Ռայ թայֆունի զոհերի թիվը հասել է 108-ի

Ֆիլիպիններում Ռայ թայֆունի զոհերի թիվը հասել է 108-ի

Խաղաղօվկիանոսյան Ռայ թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում առնվազն 108 մարդ է զոհվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է  Agence France-Presse-ը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվում էր 75 մահվան մասին։

Հոնկոնգի օդերևութաբանական աստղադիտարանը հինգշաբթի հայտնել է, որ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում ձևավորվել է նոր թայֆուն՝ այս սեզոնում թվով 22-րդը, որը ստացել է «Ռայ» անվանումը և մոտենում է Ֆիլիպիններին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում