Իրանը մայրաքաղաքը տեղափոխելու համար կդիտարկի Պարսից ծոցի մերձակա քաղաքները
Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ նշելով, որ աշխարհի խոշոր քաղաքների մեծ մասը գտնվում է ծովի ափին։
Բացի այդ, նրա դիտարկմամբ, Թեհրանի մոտակայքում գտնվող գործարանների մեծ մասն անհրաժեշտ հումքը ստանում է Պարսից ծոցից։ Ավելի վաղ՝ Իրանի նախագահը հայտարարել է տնտեսական և բնապահպանական նկատառումներով երկրի մայրաքաղաքը տեղափոխելու անհրաժեշտության մասին։
Կարծիքներ