Մեքսիկայի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ուրբաթ օրը 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կալիֆորնիայի ծոցում՝ Մեքսիկայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Նրա խոսքով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Սանտա Ռոզալիա քաղաքից 93 կմ հարավ՝ մոտ 12 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել:
Կարծիքներ