Լիբիայում միգրանտների պահման կենտրոնում վեց մարդ է զոհվել

Լիբիայում միգրանտների պահման կենտրոնում վեց մարդ է զոհվել

Տրիպոլիում միգրանտների պահման կենտրոնում վեց մարդ է զոհվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում անելով Լիբիայում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) առաքելության ղեկավար Ֆեդերիկո Սոդային:

«Ընդհանուր առմամբ վեց միգրանտ է սպանվել պահակների կողմից: Սոդան նշել է, որ կենտրոնում գտնվող միգրանտներն ապրում են սարսափելի և սթրեսային պայմաններում, և նրանց թիվն այնտեղ 3 հազար է:

Լիբիան շարունակում է մնալ եվրոպական երկրներ մուտքի ձգտող աֆրիկացի փախստականների հիմնական տարանցիկ կետը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում