Մինչ օրս Արցախ է վերադարձել 48.241 մարդ
Պատերազմի հետևանքով Արցախի իրենց բնակարանները լքած և ՀՀ տարբեր բնակավայրերում ապաստան գտած արցախցիները վերադառնում են: ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ, արդեն Արցախ է վերադարձել ավելի քան 48.241 մարդ:
Երեկ Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 182 արցախցի: Ավտոբուսներին ուղեկցել են ռուս խաղաղապահները:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն՝ քսաներեք դիտակետում:
Կարծիքներ