Նամականիշ՝ նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 30-ամյակին

Նամականիշ՝ նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 30-ամյակին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի է ունեցել հունիսի 7-ին շրջանառության մեջ դրված «ՄԱԿ-ը Հայաստանում. մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշի ներկայացումը` նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 30-ամյակին:

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նամականիշի ներկայացմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«ՄԱԿ-ը Հայաստանում. մեր երազանքների ապագան» թեմային նվիրված նամականիշի անվանական արժեքը 290 ՀՀ դրամ է:

Նամականիշի վրա պատկերված են սպիտակ աղավնիներ, տարբեր երկրների դրոշներ և Երկիր մոլորակը, «ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ» և «ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն, ինչպես նաև ՄԱԿ-ի լոգոտիպը և Հայաստանի Հանրապետության դրոշը:

Հիշեցնեք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ՀայՓոստ»-ի հետ ավելի վաղ հայտարարել էր «Մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշների պատկերազարդման մրցույթ, որը նախատեսված էր աշակերտների և արվեստի ոլորտի ուսանողների համար:

Նամականիշների պատկերազարդման մրցույթի հաղթող է ճանաչվել ուսանող Մարիա Պետրոսյանը, որի ներկայացրած դիզայնով տպագրվել է նամականիշը: «ՄԱԿ-ը Հայաստանում. մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշի ներկայացման հանդիսավոր արարողության ժամանակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից նվերներ են ստացել մրցույթի առաջին ութ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ ուսանողներ Աննա Պողոսյանը, Պայծառ Մալխասյանը և աշակերտներ Վիկտորիա Մելքոնյանը, Նորայր Հարությունյանը, Լիաննա Պետրոսյանը, Գրիգոր Սեդրակյանը, Էլեն Քյոռողլյանը, Նարեկ Ենոքյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում