Դալմատինի գույներով տաքսա է գտնվել
Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ) անսովոր տաքսա է ապրում: Յոթ ամսական Մուն երկու գույն ունի՝ մարմնի վերին մասը նման է տաքսայի, ստորին մասը՝ դալմատինի, գրում է Daily Mail-ը։
Մուն բացարձակապես առողջ է: Ընդ որում, նրա բծավոր մասը տաքսաների մոտ շատ հազվադեպ է պատահում եւ պայմանավորված է գեներով:
Տաքսայի տերը՝ Վիկտորյա Հոֆմանը, ասում է, որ անսովոր գույնը շատերի ուշադրությունն է գրավում: Մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչ են տեսնում իրենք: Ոմանք սկզբում կարծում են, որ Մուի հագին բաճկոն կամ գիշերազգեստ է: Վիկտորյան Մուին վերցրել է բազմացնողից՝ անմիջապես կարանտինից առաջ: Իր ընտանի կենդանու համար նա Instagram-ում էջ է բացել, որտեղ ներբեռնում է նրա լուսանկարներն ու տեսանյութերը: Մուն ունի ավելի քան 13 000 բաժանորդ:
Կարծիքներ