Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել Սյունիքում

Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել Սյունիքում

Կապանի և Մեղրիի բաժինների համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատումների դեպքեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հունվարի 19-ին Մեղրիի բաժին են հրավիրվել Սյունիքի մարզում բնակվող երկու տղամարդ։ Նրանք խոստովանել են, որ հունվարի 15-ին իրենք են բենզասղոցով կտրել Ագարակ քաղաքի Աբովյան փողոցի ծառերից մեկը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշվում է, որ, մյուս դեպքում, Կապանի համայնքային ոստիկանները ստուգել են Սյունիքի մարզում բնակվող մի տղամարդու վարած մեքենան, որը բեռնված է եղել փայտանյութով։ Պարզվել է, որ նա Կապանի հարակից անտառից, առանց թույլտվության, հատել է բոխի։ Բենզասղոցը մեքենայում է եղել։ ՈՒԱԶ-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Հանգամանքները պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում