Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով․ ինչ վիճակում են գտնվում. armlur.am

Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով․ ինչ վիճակում են գտնվում. armlur.am

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով: Ըստ մեր տեղեկությունների` վերջիններս գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարարի ծնողների առողջական վիճակը լավ է:

Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից, պարզելու համար նաև, թե արդյոք նախարարը շփումներ ունեցել է ծնողների հետ, թե ոչ.

«Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,-եզրափակեց խոսնակը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում