ՀՀ ժողովրդավարությանը վտանգ է սպառնում. Freedom House
Freedom House իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում նշվում է, որ ադրբեջանական վարչակարգի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա անուղղակիորեն սպառնում է Հայաստանի վերջին շրջանի ժողովրդավարական ձեռքբերումներին:
Ըստ աշխարհում ժողովրդավարության զարգացման և ազատությունների մասին 2021 թվականի զեկույցի՝ տեղի ունեցած զարգացումները բացասաբար են անդրադարձել ժողովրդավարության վրա. մի կողմից՝ Ադրբեջանի ավտորիտար նախագահ Ալիևն ամրապնդեց իշխանությունը, իսկ մյուս կողմից՝ վտանգվեց Հայաստանի ժողովրդավարությունը: Զեկույցում ասվում է, որ 2018 թ. հեղափոխության արդյունքում Հայաստանում հաստատվել է բարեփոխումներին միտված կառավարություն:
Կարծիքներ