Թբիլիսիում զինված տղամարդը պատանդներ է վերցրել կազմակերպության գրասենյակում
Թբիլիսիում անհայտ անձը հրազենով մտել է միկրոֆինանսական կազմակերպության գրասենյակ և պատանդներ վերցրել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը:
Ոստիկանությունը մոբիլիզացվել է Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայի վրա:
Ոստիկանության աշխատակիցները շրջափակել են դեպքի վայրը: Այս փուլում տեղում ոստիկաններ են մոբիլիզացվել, անհրաժեշտ հրատապ միջոցառումներ են ձեռնարկվում:
Ներքին գործերի նախարարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է անում հետեւել անվտանգության միջոցառումներին, զերծ մնալ դեպքի վայրում տեղի ունեցողի մասին չճշտված տեղեկատվություն տարածելուց:
Կարծիքներ