Ադրբեջանը կմասնակցի՞ Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը
Տեղի է ունեցել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի խորհրդի նիստ, որի քննարկման հիմնական թեման Երևանում կայանալիք տղամարդկանց Եվրոպայի առաջնությունն է եղել և այնտեղ ադրբեջանցի բռնցքամարտիկների մասնակցության հնարավորությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ որոշում է կայացվել չգնալ Հայաստան:
Որպես չմասնակցելու պատճառ նշվում են Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի մայիսյան ընտրությունները, աշխարհի առաջնությանը ադրբեջանցի բռնցքամարտիկների պատրաստման ծրագիրը և այն:
Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաք Երևանում մայիսի 21-31-ը:
Կարծիքներ