Մելիտոպոլը ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության տակ է
Մելիտոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Եվգենի Կոնաշենկովը:
«ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել Մելիտոպոլ քաղաքի նկատմամբ։ Ռուսաստանցի զինծառայողները ձեռնարկում են բոլոր միջոցները խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու և ուկրաինական հատուկ ծառայությունների եւ ազգայնականների կողմից սադրանքները բացառելու համար»,-ասել է նա:
Կարծիքներ